211652_close_icon
views-count13047 դիտում article-date 23:11 25-07-2014

Հակառակորդը 3 ժամից ավել է նռնականետերով կրակահերթ է բացել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ

Հակառակորդը երեք ժամից ավել է, ինչ կրակահերթ է բացել Տավուշի մարզի` հիմնականում Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նրա հետ զրույցի ընթացքում կրակոցների ձայնն այնքան ուժեղ էր, որ գյուղապետի ձայնը դժվարությամբ էր լսվում: Նա ասաց, որ մարդիկ պատսպարվել են տներում: Իսկ հակառակորդը կրակում է հենց տների ուղղությամբ «Դեշեկա» տեսակի զենքերով և նռնականետերով: Նույն իրավիճակն է նաև Այգեպարում: Վնասների մասին գյուղապետը դժվարացավ խոսել, քանի որ բոլորը պատսպարվել են տներում, հետևաբար միայն առավոտյան հնարավոր կլինի ճշտել վնասները:

Նմանատիպ նյութեր