2134 դիտում
12:46 29-03-2014
Չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական derwesten պարբերականին:
[b]-Որքա՞ն հաճախակի եք մեկնում Հայաստան:[/b]
-Հայաստան եմ մեկնում տոների և Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ: Դա տարվա ընթացքում լինում է մի քանի անգամ:
[b]- Հայաստան վերադառնալուց հետո հավանաբար Դուք Ձեզ կզգաք այնպես, ինչպես Ֆրանց Բեկենբաուերը իրեն զգում է Գերմանիայիում: Դուք 4 անգամ ճանաչվել եք
Հայաստանի լավագույն խաղացող, ով Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականին:[/b]
-Չեմ կարող ասել, բայց երբ փողոց եմ դուրս գալիս բազմաթիվ մարդիկ ճանաչում են ինձ:
[b]- Հանրահայտ լինելը ֆուտբոլի գեղեցիկ պահերից մեկն է:[/b]
- Ես ֆուտբոլ խաղում եմ ոչ, թե հանրահայտ լինելու, այլ կյանքը վայելելու համար:
[b]- Ձեր կյանքում ֆուտբոլը ի՞նչ դեր ունի:[/b]
- Ֆուտբոլը իմ կյանքն է: Ես իմ կյանքը առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում: Երբ մանուկ էի, կարծում էի ֆուտբոլ խաղալը շատ հեշտ է: Պետք պարզապես վազել և հարվածել գնդակին: Բայց, երբ մեծացա, հասկացա որ ֆուտբոլը բազամթիվ որակներ է պահանջում: Խաղադաշտում պետք է միշտ մտածել:
[b]- Դուք 4 տարի հանդես եք եկել Ուկրաինայում: Այնտեղ ունե՞ք ընկերներ:[/b]
- Այո, ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ուկրաինայում և շարունակում եմ շփվել նրանց հետ, մարզիչներիս հետ: Մենք խոսում ենք մեր խաղերի մասին:
[b]- Դուք միայն ֆուտբոլի մասին ե՞ք խոսում:[/b]
- Չեմ ցանկանում խոսել քաղաքականության մասին, քանի որ դա իմ գործը չէ: Հուսով եմ ամեն ինչ կկարգավորվի Ուկրաինայում
Նմանատիպ նյութեր
23715 դիտում
23:07 09-02-2018
Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում արդարանալ ու որևէ մեկին մեղադրել
4979 դիտում
20:08 09-11-2016
Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ նահանջելու և մտադիր չեմ հանձնվել
1429 դիտում
18:35 22-10-2014
Չեմ ցանկանում խոսել «Բավարիա»-ի մասին. Մարկո Ռոյս
Այս բաժնից
2248 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2911 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2425 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում