2310 դիտում
20:41 29-03-2014
ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա. Armenpress.am
Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, հայտնում է [url=http://armenpress.am/arm/news/755964/mm-qaxaqacinery-miutyan-andam-oreve-petutyunum-chpetq.html]armenpress.am[/url]-ը:
«Երկար քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ բացի առևտրային հարաբերություններից մեզ համար առաջնահերթություններ են նաև այլ հարցեր։ Նախ միության տարածքում աշխատուժը պետք է կարողանա տեղաշարժվել առանց որևէ քվոտաների։ Դրա համար պետք է լուծվեն նաև սոցիալական մի շարք հարցեր, որ վերաբերում են առողջապահությունը, կրթությանը, կենսաթոշակներին։ Մեր քաղաքացիները բնակություն հաստատելով միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան։ Միևնույն ժամանակ պետք է կարգավորվի ծառայությունների ոլորտը, իսկ կապիտալի շուկան այն հիմնական ոլորտներից է, որ պետք է միության տարածքում զարգանա ավելի արագ, քան մյուս ոլորտները։ Մենք ներկայում արդեն նախատեսում ենք, որ 2015-ին կստեղվի ֆինանսական շուկա, որն էլ թույլ կտա ֆինանսական կառույցներին արագ զարգանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը։
Մանրամասները՝ [url=http://armenpress.am/arm/news/755964/mm-qaxaqacinery-miutyan-andam-oreve-petutyunum-chpetq.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
18:43 26-02-2019
Մեր գործունեության արդյունքում մեր ծնողներն ու երեխաները չպետք է իրենց վատ զգան..Մենուա Հարությունյան
838 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
Այս բաժնից
1057 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1096 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
820 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան