211652_close_icon
views-count11374 դիտում article-date 22:02 29-03-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Բալահովիտ գյուղում. ստահակը դիմել է փախուստի

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը: Այս պահին վրաերթի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննական բաժանմունքի քննիչները և փորձագետը: Օպերատիվ քննչական խումբն արդեն պարզել է, որ վրաերթի հետևանքով մահացածը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի, 60-ամյա Կարինե Աղաբաբյանն էր, ով աշխատում էր Հարավկովկասյան երկաթգիծ ՓԲԸ-ում որպես հերթապահ կարգավար: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունը հնարավորություն ունի վրաերթ կատարածին հայտնաբերելու, քանի որ մոտակայքում տեղադրված տեսախցիկը արձանագրել է վրաերթի պահը, իսկ դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի կարևոր դետալներ, և ըստ ոստիկանության տեղեկությունների՝ դրանք վրաերթ կատարած ավտոմեքենայի մասերն են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր