211652_close_icon
views-count11120 դիտում article-date 09:00 31-03-2014

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտ գյուղում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի, նույն բաժնի քննչական բաժանմունքի ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ մարտի 29-ին Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթը կատարել է Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի բնակիչ Արտյոմ Մեհրաբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 29-ին Կոտայքի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Ա. Մեհրաբյանը և խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած Opel մակնիշի 35 VՍ 357 համարանիշի ավտոմեքենայով: Քննիչի կողմից Ա. Մեհրաբյանն այս պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին ժամանակավոր պահման վայր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403292131166/]դեպքի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 29-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի էր ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Հետիոտնը տեղում մահացել էր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը: Վրաերթի վայրում աշխատել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննական բաժանմունքի քննիչները և փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ վրաերթի հետևանքով մահացածը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի, 60-ամյա Կարինե Աղաբաբյանն էր, ով աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես հերթապահ կարգավար: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր