211652_close_icon
views-count3527 դիտում article-date 09:39 30-03-2014

Ուշադրություն. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև -7°C

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 30-ին սպասվում են ինտենսիվ և տևական տեղումներ, այս օրերին առավոտյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի` պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Մարտի 30-ին կդիտվի օդի ջերմաստիճանի սաստիկ անկում մոտ 15, տեղ-տեղ 18աստ, գրեթե ամենուրեք բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև ցերեկային ժամերին: Մարտի 30-ին օրվա 1-ին կեսին տեղումներն արևմտյան շրջաններում հետզհետե կդադարեն: Հանրապետության արևելյան մարզերում և Արցախում մարտի 30-ին դեռ կդիտվեն զգալի առատ տեղումներ, և կլինեն արդեն ձյան տեսքով: Ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային ու արևելյան շրջաններում` դժվարանցանելիություն: Հնարավոր է սաստիկ քամի 22-25մ/վրկ, ԲՈՒՔ: Նվազումը կշարունակվի նաև լույս 31-ի գիշերը: Ընդհանուր առմամբ կցրտի մոտ 15-18 աստիճանով, առավել զգալի` արևելյան շրջաններում, որտեղ ցերեկային ջերմաստիճանը չի գերազանցի +7-ը: Հյուսիսային շրջաններում մարտի 30-ին և 31-ին բացասական ջերմաստիճաններ են հավանական նաև ցերեկային ժամերին: Ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային ու արևելյան շրջաններում` դժվարանցանելիություն: Հնարավոր է ԲՈՒՔ: Խորհուրդ է տրվում հետաձգել միջքաղաքային ուղևորությունները: Արարատյան դաշտում ևս օդի ջերմաստիճանի անկումը զգալի կտրուկ կլինի. այստեղ մարտի լույս 31-ի և ապրիլի 1-ի գիշերները հնարավոր է լինի մինչև -7, ինչը կարող է մեծ վնաս հասցնել բանջարաբոստանային կուլտուրաներին: Ուշադրություն. առկա է ցրտահարության վտանգ: Ապրիլի 1-ից եղանակը կկայունանա, օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Եղանակը Երևանում. Մարտի 30-ին սպասվում է սաստիկ ցուրտ եղանակ, հնարավոր է ձնախառն անձրև և ձյուն, քամի 15մ/վրկ, մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը +1+4, ցերեկն ստվերում +3+6, երեկոյան -2-4: Աղբյուր՝ www.weather.am

Նմանատիպ նյութեր