211652_close_icon
views-count4289 դիտում article-date 21:02 18-03-2015

Ուշադրություն. հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում մինչև 0 աստիճան

[color=#CC0000]Ուշադրություն Մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0C, իսկ հողի մակերևույթին -1…-2C[/color] Ծիրանի ծաղկման կանխատեսում. 2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում: Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը: Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1...-5.6C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,8C ջերմաստիճանին: [color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 19-ին, 23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով: [img]/ups/images/049165900142669253818779.jpg[/img] [color=#CC0000] Երևանում՝ [/color] Մարտի 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի

Նմանատիպ նյութեր