11895 դիտում
10:22 30-03-2014
«Իմպերիալ Պալաս» հյուրանոցի աշխատակիցը հյուրերի Mercedes-ով Մատենադարանի հարևանությամբ բախվել է «Fort Boyard»-ի տաքսուն և այն կողաշրջել
Երեկ՝ մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած ճանապարհահատվածում 22-ամյա Էդուարդ Մելքումյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի CCC-221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող «Fort Boyard» տաքսի ծառայության հաշվեկշռում գրանցված ВАЗ 2107 մակնիշի S 3857 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում ВАЗ 2107-ը կողաշրջվել է, Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել հողածածկ գոտում:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Ըստ տեղեկությունների Mercedes-ի վարորդ Է. Մելքումյանը աշխատում է «Իմպերիալ Պալաս» հյուրանոցում, որպես ավտոկայանատեղիի պատասխանատու, իսկ նշված Mercedes-ը Վրաստանից ժամանած հյուրերինն էր և ավտոմեքենան նրան վստահել էին կայանելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28802 դիտում
22:29 03-03-2015
Ո՞վ և ե՞րբ է վերջ տալու «Fort Boyard» տաքսի ծառայության ղեկավարության «բեսպրեդելին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ