16447 դիտում
21:13 23-06-2015
Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, 21-ամյա վարորդը Lexus-ով բախվել է կայանված տաքսուն. տաքսին կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:400-ի սահմաններում Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 49-ամյա Արմեն Մկրտչյանի վարած Daewoo մակնիշի Լ 1154 համարանիշի և 21-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Lexus մակնիշի 50 ՕՍ 001 համարանիշի ավտոմեքենները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Daewoo-ն կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան թիվ1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը և 1 ժամից ավելի է` սպաում են, որպեսզի ժամանեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների` տաքսի ավտոմեքենան կայանված է եղել, երբ Lexus-ի վարորդը փորձել է վազանց կատարել, ինչի հետևանքով բախվել է կայանված տաքսուն և տեղի է ունեցել վթար:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդները հայտնել են, որ վնասվածքներ չունեն:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+