4763 դիտում
19:38 30-03-2014
Ամենամեծ վնասը կրել է Արմավիրի մարզը. տեսանյութ
Մարտի 30-ի առավոտյան ձյան սպիտակ շերտը ծածկեց արարատյան դաշտի ամբողջ տարածքը: Գյուղացիները դժվար վիճակում են հայտնվել: Նրանք կանխատեսումներին հավատալով պատրաստվում էին այգիները ցրտից պաշտպանել լույս 31-ի գիշերը:
Արմավիրի մարզում ջերմաստիճանի նվազումը սկսվեց առավոտյան ժամը 7-ից հետո, 0 աստիճանից իջնելով մինչև -2 իսկ որոշ հատվածներում մինչև -4 աստիճան: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետից տեղեկանում ենք, որ ցրտից տուժել են հատկապես խաղողի, ծիրանի և դեղձի այգիները:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը վաղ առավոտից շրջում է մարզի տարածքով, արձանագրում ջերմաստիճանային տատանումները և ծանոթանում այգիների վեգետացիոն վիճակին: Արտակարգ իրավիճակների հիդրոմետ ծառայությունից նրա ստացած տեղեկության համաձան խիստ ցրտերը կշարունակվեն առաջիկա երկու օրվա ընթացքում: Արթուր Այվազյանը գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տալիս չհուսահատվել և ավանդական մեթոդներով շարունակել պայքարել, գոնե մնացած բերքը փրկելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսը ջերմոցային տնտեսություններին խորհուրդ է տալիս կրկնապատկել պոլիէթիլենային թաղանթի շերտը: Նա վստահեցնում է, որ մարզպետարանը կհետևի, որպեսզի հոսանքազրկումները հասցվեն նվազագույնի, ջերմատներում ջեռուցումը ապահովելու համար: Անցած գիշեր մարզի որոշ գյուղեր պարբերաբար հոսանքազրկվել էին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25205]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
12:45 17-12-2022
Արմավիրի մարզը նոր դատախազ ունի
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1057 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան