211652_close_icon
views-count53850 դիտում article-date 10:04 29-07-2016

Ողբերգական վրաերթ Գորիս քաղաքում. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 11-ամյա երեխային մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Mercedes-ի 20-ամյա վարորդին

Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 20-ամյա Նվեր Հովակիմյանը Գորիս քաղաքի Անկախության փողոցում իր վարած Mercedes մակնիշի 59 RP 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գորիս քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 11-ամյա Արշակ Տատինցյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթակված երեխան տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Ազիզյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են 11-ամյա տղային մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթակվել ոստիկանության Գորիսի բաժին: Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1-ին դպրոցի 5-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր