211652_close_icon
views-count1341 դիտում article-date 10:57 31-03-2014

Սուրիահայութիւնը մեր ազգի և Միջին Արևելքի կարևոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթալիաս-Լիբանանի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որում կոչ է արվում օժանդակություն ցուցաբերել սիրիահայությանը. «Սուրիոյ տագնապին հետևանքով վտանգուած ժողովուրդը աջակցութեան, զօրակցութեան և օժանդակութեան անհրաժեշտ կարիքը ունի: Սուրիահայութիւնը անբաժան մասը ըլլալով սուրիացի ժողովուրդին, ինք ևս կրեց, և կը շարունակէ կրել, հետևանքները ներկայ տագնապին: Սուրիահայութիւնը մեր ազգի և Միջին Արևելքի կարևոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է: Գոհունակութեամբ կ’ուզենք յայտնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կոչերն ու շրջաբերականները լայն արձագանգ գտան մեր ժողովուրդի զաւակներուն մօտ: Անոնք վստահութեամբ և անմիջական փութով ընդառաջեցին Վեհափառ Հայրապետի փափաքին: Սփիւռքի և Հայաստանի մեր ազգակիցները իրենց թեմերուն և երկիրներուն մէջ յառաջացուցին հանգանակութեան միացեալ յանձնախումբեր, և ժողովրդային օժանդակութիւնները հանգրուանային կերպով սկսան փոխանցել Կաթողիկոսարանին ճամբով Ազգային Առաջնորդարան: Բոլոր անոնք, որոնք ազգային գիտակցութենէն մղուած կը փափաքին իրենց գործնական մասնակցութիւնը բերել մարդասիրական և ազգօգուտ այս օժանդակութեան իրենց նիւթական նուէրները կրնան փոխանցել Կաթողիկոսարան, յատկապէս այս առիթով բացուած դրամատնային հետևեալ հաշիւին.- Bank: FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon Name of account: CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE IBAN: LB87 0001 0002 4753 8500 0030 3501 SWIFT Code: FSAB LBBX

Նմանատիպ նյութեր