211652_close_icon
views-count8039 դիտում article-date 12:44 31-03-2014

Ապարանի հրշեջ-փրկարարները ձնակույտի միջից դուրս են բերել դեսպանատան աշխատակիցներին ու նրանց Toyota Prado-ն

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ապարանի հուշարձանի մոտ, ձնակույտի միջից դուրս են բերել Toyota Prado մակնիշի 011 CMD 2 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել են նաև 4 ուղևորներ, իսկ ավտոմեքենան ձնակույտի մեջ հայտնվել էր ճանապարհի մերկասառույցի պատճառով: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մեքենան հաշվառված է Վրաստանում ՀՀ դեսպանատան հաշվեկշռում և, ըստ տեղեկությունների, ուղևորները եղել են դեսպանատան պաշտոնյաներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր