211652_close_icon
views-count1325 դիտում article-date 14:00 31-03-2014

Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Մարտի 31-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Նիստում քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր, հանձնաժողովի առաջիկա ծրագրերը:

Նմանատիպ նյութեր