211652_close_icon
views-count2037 դիտում article-date 20:24 28-11-2018

ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Առաքելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 2 անդամ՝ Կորյուն Առաքելյանը և Ահարոն Մակարյանը։ Հանձնաժողովում ընդգրկված 43 անդամների մեծ մասը քվեարկել է Կորյուն Առաքելյանի օգտին։ Այսպիսով, ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել գրող, հրապարակախոս, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը։ Վերջինս իր ելույթում կարևորել է մարզերի համաչափ զարգացումը՝ առանձնացնելով հատկապես սահմանամերձ-սահմանապահ համայնքները, անդրադարձել է համայնքների խոշորացման խնդիրներին՝ նշելով, որ այդ գործընթացը պետք է լինի համակարգված և ոչ հախուռն։ Առաքելյանը խոսել է նաև հանձնաժողովի առաջիկա անելիքների մասին։ Նիստը վարել են Հանրային խորհրդի անդամներ Աշոտ Հակոբյանն ու Յուրի Ջավադյանը։ [b] ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր