1642 դիտում
15:24 31-03-2014
ՀՀ բնապահպանության նախարարը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն այցելել են «Խոսրովի անտառ» արգելոց
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Այց կազմակերպվելը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 2013թ. սեպտեմբերի 4-ին շնորհվեց հատուկ պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ, ինչը տարածաշրջանում միակն է:
Նախարարը և Բրեդլի Բուսետոն շրջայց են կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել Խոսրովի անտառի կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը գրառում է կատարել թանգարանի պատվավոր այցելուների մատյանում:
Հյուրերին ներկայացվել է արգելոցում իրականացվող բնապահպանական ծրագրերը և պահպանման ռեժիմի առանձնահատկությունները: Աշխատանքային քննարկման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագիր, այդ թվում նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն կարևորել է Բնապահպանության նախարարության հետ համագործակցության որակական մեծ ձեռքբերումները և նկատել որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան կառույցները:Վերջին տարիներին իրականացվումեն բնապահպանականծրագրեր` կլիմայիփոփոխության, տեղեկատվությանևմոնիթորինգիհամակարգիօպտիմալացման, պահպանվողտարածքներիհամակարգիհզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքայինջեռուցմանևէներգաարդյունավետության ինչպես նաևՔուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ուղղություններով:Նախարար Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն քննարկել են ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հեռանկարային մի շարք այլ ծրագրեր:
Այնուհետև ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական սահմանին հարակից տարածքում, ծանոթացել արգելոցի Այցելուների կենտրոնի մոտակայքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցներով կառուցված և էկոտուրիզմը խթանող շինությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
19933 դիտում
13:39 11-04-2018
Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2420 դիտում
12:20 24-08-2019
Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»