2420 դիտում
12:20 24-08-2019
Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ
Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու
մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:
Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման
գործիքների միջոցով:
Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է
ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50, տեղական
ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:
Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ նյութեր
19933 դիտում
13:39 11-04-2018
Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1639 դիտում
15:24 31-03-2014
ՀՀ բնապահպանության նախարարը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն այցելել են «Խոսրովի անտառ» արգելոց
1332 դիտում
09:11 26-09-2014
Բազմաթիվ խախտումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Ժողովուրդ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»