211652_close_icon
views-count2921 դիտում article-date 17:55 31-03-2014

39-ամյա տղամարդը «Մատրյոշկա» գիշերային ակումբում «դեբոշ» է սարքել

39-ամյա Արմեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ջրվեժ Գառնի խճուղի 1 հասցեում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում ոգելից խմիչք օգտագործած վիճակում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր