211652_close_icon
views-count2019 դիտում article-date 19:31 03-07-2014

27-ամյա երիտասարդը «դեբոշ» է սարքել «Աուրա» գիշերային ակումբում և սեռական բնույթի հայհոյանքներ տվել տնօրենին

27-ամյա Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել նշված ակումբի տնօրեն Լիլիթ Խաչատրյանի հետ, որի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Լ. Խաչատրյանի հասցեին: Նշված վիճաբանության ձայներից տնից դուրս է եկել ակումբի հարևանությամբ բնակվող Մարիետա Սարիբեկյանը և Կ. Կարապետյանից պահանջել, որպեսզի վերջինս դադարեցնի հայհոյանքներ տալը, սակայն Կ. Կարապետյանը, չընդունելով դիտողությունը, վիճաբանել և կռվի մեջ է մտել Մ. Սարիբեկյանի հետ ու դիտավորությամբ իր անձի առավելությունները ընդգծելու ցանկությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մասնավորապես՝ գիշերային ժամին տևական ժամանակ փողոցում հավաքված անձանց ներկայությամբ բարձրաձայն Մ. Սարիբեկյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և 2 անգամ ոտքով դիտավորությամբ հարվածել է Սարիբեկյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Կարեն Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 258 հոդ. 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր