3023 դիտում
17:16 05-06-2014
3 ընկեր «դեբոշ» են սարքել «Լաս» գիշերային ակումբում և ծեծել ակումբի աշխատողներին
Հրանտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում Մանվել Հարությունյանի և Մուշեղ Թադևոսյանի հետ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Լաս» գիշերային ակումբում շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորյալ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության, այդ թվում՝ ակումբի աշխատակիցների նկատմամբ՝ առանց որևէ առիթի, սեփական անձի առավելությունը ընդգծելու նպատակով վիճաբանել են Սարգիս Մարտիրոսյանի հետ և ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջինիս և ակումբի աշխատակիցների հասցեին: Իսկ այդ ընթացքում Հրանտ Հարությունյանը,՝որպես զենք, օգտագործած գարեջրի ապակյա դատարկ տարայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Մարտիրոսյանին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք` այդ կերպ խախտելով հասարակական կարգը և խաթարելով գիշերային ակումբի բնականոն աշխատանքը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հրանտ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: Մանվել Հարությունյանի եւ Մուշեղ Թադեւոսյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հրանտ Հարությունյանի դեմ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ մյուս երկուսինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2918 դիտում
17:55 31-03-2014
39-ամյա տղամարդը «Մատրյոշկա» գիշերային ակումբում «դեբոշ» է սարքել
2019 դիտում
19:31 03-07-2014
27-ամյա երիտասարդը «դեբոշ» է սարքել «Աուրա» գիշերային ակումբում և սեռական բնույթի հայհոյանքներ տվել տնօրենին
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված