2114 դիտում
19:58 31-03-2014
Ազգային ժողովի ճարտասանական մրցույթի հետևանքներից
Վերջերս ողջ հայ (և ոչ միայն` հայ) հանրությունն ականատես եղավ իր ընտրյալ պաշտօնյաների կատաղի սոփեստական մրցույթին, որը տեղի ունեցավ Ազգային ժողովում:
Կարծեմ, անիմաստ է, հիշեցնելը, որ նրանք այլ բանի համար են ընդհանրապես հավաքվում այդ դահլիճում, անիմաստ է նաև իրենց հարց ուղղելը, թե արդյոք իրենք ի՞նչ կարծիքի են իրենց հավաքվելու նպատակի վերաբերյալ, սակայն, որ ճարտարախոսությամբ հաղթելն այդ օրերին դարձավ նպատակ, տեսանք բոլորս:
Ամենահետաքրքիրն էլ այստեղ այն էր, որ խոսքի «քաջերը քաջերի դեմ դուրս գալով, ոչ մեկը հաղթեց, ոչ էլ` մեկը պարտվեց»…, այլ բոլորն էլ ցույց տվեցին իրենց խոսքի վարպետության բարձր աստիճանը: Նրանք գործնականում կիրառեցին բոլոր ժամանակների հռետորների ու սոփեստների խոսքային հնարները և իրենց ժողովրդին մեծ հույս ներշնչեցին. եթե այդքան լավ խոսում են, ուրեմն հույս կա, որ դրա կեսի չափ էլ, գուցե, կաշխատեն:
Իսկ հիմա լրջանանք. բոլոր դեմոկրատական երկրներում էլ պայքարում են (գոնե այդպես է ընդունված կարգը) խոսքի միջոցով: Հաղթում է այն քաղաքական միավորը, անցնում է այն սոցիալ-քաղաքական միավորի պահանջը, որի խոսնակները առավել լավ ու հիմնավոր են փաստարկում հօգուտ իրենց պահանջի և ընդդեմ հակադիրի: Մերոնք էլ նույն այս սկզբունքով բանավիճեցին, սակայն ոչ թե ինչ-որ օրինագծի կամ առաջարկի, ոչ թե ինչ-որ խդրի լուծման, այս ակամ այն, եղանակի ընդունելի կամ մերժելի լինելու շուրջ, այլ հենց այնպես. մեկը մեկից ավելի «իմաստուն» խոսք ասեց, մեկը մեկին ավելի գունագեղ վիրավորեց…
Եվ մի՞թե պատահական է, որ այլևս խոսքը արժեք չունի, որ ժողովուրդը չի հավատում ոչ մի խոսքի և, դեռ գործչին (թեկնածուին) չլսած, հարցնում են, թե ի՞նչ գործ է կատարել նա: Մինչդեռ գործիչը խոսում է, որպեսզի առաջարկի իր լուծումն ու իր լուծման միջոցը, որի համար իրեն հարկավոր է գործունեության հարթակ` դաշտ: Սա նման է ներկայիս` աշխատանքի ընդունվելու պարադոքսին. գրեթե բոլոր գործատուները պահանջում են աշխատանքային փորձի առկայություն, սակյան օդից կախված է մնաում այն հարցը, թե որտե՞ղ պետք է ձեռք բերի աշխատանք փնտրողը համապատասխան փորձը, եթե մինչև փորձը ոչ ոք նրան աշխատանք չի տալիս:
Վերը հիշատակած ձևով, գործունեության հարթակներն զբաղեցնող անձինք` պաշտոնյաները արժեզրկում են խոսքը, ժողովրդի մեջ սերմանում են մի մտայնություն, որի համաձայն, պաշտօնյայի պարտականությունների մեջ մտնում է երբեմն-երբեմն ճարտախոսելով այլ պաշտօնյաներին վիրավորելը, իսկ մնացած ժամանակ միայն սեփական շահը հոգալը: Ահա,թե ինչու է ժողովուրդը ծայրաստիճան հիասթափված և ցանկացած խոսք, որն ուղվված է դեպի լայն հանրություն, արժանանում է արհամարհանքի ու անտեսման:
Դրա համար էլ, ամեն մի գաղափարական առաջարկ, որի առկայությամբ է, նախ և առաջ, պայմանավորված ցանկացած տերության ամրություն և նրա անդամների բարօրություն, գրանցվում ու դրվում է առնետների քիմքի դատին, իսկ կենսագործելու մասին, խոսք անգամ լինել, չի կարող:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
10:33 23-09-2014
Թուրքիան վախենում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծման հետևանքներից
2532 դիտում
12:15 31-10-2020
Նոր կադրեր՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկայի և բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքներից
1455 դիտում
13:31 29-12-2020
2021 թվականը կդառնա համավարակի հետևանքներից ապաքինման տարի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան