1744 դիտում
20:09 31-03-2014
Թուրքիայում գտնվող վրացի 4 նավաստիներ օգնություն են խնդրել
Վրացի 4 նավաստիների, ովքեր գտնվում են Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում, ռումինական նավատերը աշխատավարձերը չի վճարում և նավի վրա չեն կերակրում: Նրանց հարազատները Վրաստանում աղմուկ են բարձրացրել, հայտնելով, որ պետությունը պետք է օգնի իր քաղաքացիներին:
Վրաստանի միջազգային նավաստիների արհմիության ներկայացուցիչ Մերաբ Ջիջավաձեն հայտնել է, որ կազմակերպության Ստամբուլի գրասենյակից տեղեկացրել են, որ կծանոթանան խնդրին և նավաստիներին կօգնեն հայրենիք վերադառնալ: Նրա պարզաբանմամբ վրացի նավաստիների իրավունքները թուրք փաստաբանն է պաշտպանելու:
Նշված քաղաքը Ստամբուլից 2 հազար կմ հեռավորության վրա է գտնվում և մեր արհմիության ներկայացուցիչը տեղյակ է, որ նավաստիներին 4 ամիս աշխատավարձ չեն վճարել: Նավի վրա եղել են նաև ռումինացի նավաստիներ, սակայն նրանք թողել են նավը և գնացել,-նշել է Ջիջավաձեն:
Նմանատիպ նյութեր
11211 դիտում
19:13 16-07-2017
Թուրքիայում ՃՏՊ-ից տուժած վրացի երեխաների վիճակը գնահատել են բավարար
Այս բաժնից
1114 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
916 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի