Թուրքիայում ՃՏՊ-ից տուժած վրացի երեխաների վիճակը գնահատել են բավարար
«Տրաբզոնում Վրաստանի հյուպատոսության աշխատակիցներն այցելել են տուժածներին։ Այս պահի դրությամբ՝ տուժածների առողջական վիճակը բավարար է, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Այդտեղ են մեկնում Աջարիայի կառավարության նախագահը և առողջապահության նախարարը»,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Ինչպես տեղեկացնում է Interfaxs-ը, ԱԳՆ-ում նշել են, որ մշտական կապի մեջ են գտնվում տուժած երեխաների ծնողների հետ։
Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, Տրաբզոնից 120 կմ հեռո, Գիրեսուն քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել ավտոբուսում գնվող 38 մարդուց 24-ը, հիմնականում՝ երեխաներ։ Նրանցից մի քանիսին անհրաժեշտ է եղել վիրահատություն իրականացնել, 9 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում։
Որոշ տվյալներով՝ ավտոբուսը, որում գտնվել են վրացական պարի մանկական «Լամպռեբի» համույթի անդամները, ուղևորվել էր Բուլղարիա, որտեղ պատանի պարողները պետք է ելույթ ունենային փառատոնին։
Ավտոբուսը կողաշրջվել է այն պահին, երբ այնտեղ գտնվող գրեթե բոլոր երեխաները քնած էին։ Ենթադրվում է, որ քնել է նաև վարորդը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Մեկ այլ վարկածով՝ պայթել է ավտոբուսի անվադողը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել։
Տվյալ փաստով Թուրքիայում հետաքննություն է սկսվել։