1697 դիտում
20:18 31-03-2014
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք տեղափոխել՝ 743 մարդ
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։
Ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով վնասվել է 4 շինություն` 2-ը Սյունիքում և մեկական շինություն Արարատի և Շիրակի մարզերում։
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետևանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երևանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երևանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին և մեկը շինության վրա։
Մարտի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սևան-Մարտունի ավտոճանապարհները:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
16:52 07-06-2020
Փրկարարները շանը դուրս են բերել 4 մետր խորությամբ փոսից և տեղափոխել անվտանգ տարածք
1943 դիտում
20:25 21-03-2022
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան