211652_close_icon

Ապրիլի 14-15-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց

views-count2512 դիտում article-date 22:56 15-04-2025
Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։   

Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ 

Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։ 

Փրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։

Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ 

Նմանատիպ նյութեր