211652_close_icon
views-count5774 դիտում article-date 21:12 31-03-2014

Ավտովթարի հետևանքով զոհված դերասանի հարազատները չեն հավատում արդար դատավարությանը

Այսօր՝ մարտի 31-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարությունը, ով մեղադրվում է այն բանում, որ իր կողմից վարած ավտոմեքենան վթարի ենթարկելուց հետո մահացել էին 2 հոգի: Դատական նիստը վարել է նշված դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը: Ինչպես SHAMSHYAN.com-ին հայտնեց ավտովթարի հետևանքով մահացած դերասան 22-ամյա Ջիվան Նիկոլյանի մայրը՝ Գոհար Գասպարյանը, իրենք շատ դժգոհ էին թե ամբաստանյալի պահվածքից և թե դատավորի: Ինչպես նշեց Գ. Գասպարյանը, «դատավորը ամեն անգամ մեզ հիշեցնում է, որ մեր որդուն դիտմամբ չի սպանել, բայց չէ, որ ավտովթարից 5 րոպե առաջ Ջիվանս զգուշացրել է, կամաց քշի ու տեղի է ունեցել ավտովթարը, իմ համար նա դիտմամբ է սպանել որդուս: Դատավորը շատ վատ վերաբերմունք ուներ մեր նկատմամբ, շատ կոպիտ էր, իսկ դատախազներն էլ կարծես նիստին ներկա չլինեին, ոչ հարց էին տալիս , ոչ էլ հետաքրքրվում էին»: Տիկին Գոհարի խոսքերով ամբաստանյալ Տ. Ասոյանը ևս իրեն շատ վատ է պահել. «փոխանակ զղջալու ու իր արածի համար ներողություն խնդրելու դատարանի դահլիճում հայտնում էր, թե իբրև ես իրեն կայքերով ահաբեկել եմ ու դրա համար ինքը մեր տուն չի եկել, նրա ասած այդ նյութերը բոլորը կան ես ոչ մի բան չեմ ասել, որից ինքը վախենար ու չգար մեր տուն, իր վերաբերմունքը շատ արհամարհական է ես ավելի շատ դրանից եմ վիրավորված»-ասաց Գ. Գասպարյանը, այնուհետև ավելացրեց, որ դատական նիստն ընթանում է միակողմանի և իրենք շատ դժգոհ են ընթացքից: Նշենք, որ նիստն հետաձգվել է մինչև ապրիլի 9-ը, որի ժամանակ հարցաքննվելու են գործով վկաները: Իսկ ամբաստանյալի կողմից արագացված դատական նիստ անցկացնելու առաջարկը տուժող կողմը մերժել է: Ինչպես [url=https://shamshyan.com/old/arm/2013-12-06-accident.html]ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: [url=https://shamshyan.com/old/arm/from/454/M9DyXmj0em.html]Հիշեցնենք,[/url] որ հունվարի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում էր քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովեցրել էր այն, որ քննիչը ոչ մի տեղեկություն չէր տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր