91609 դիտում
15:19 18-11-2018
Մի՛ թողեք մեր տան վերջին ճրագը մարի. Գորիս-Կուբաթլի ավտոճանապահին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 20-ամյա զինվորի հարազատները խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 4 զինվորներից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրանքով դիմում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն ասում էին. «Մեծ հպարտությամբ ու բարձր պատասխանատվությամբ 2 տղաներիս ճանապարհեցինք բանակ: Հրանտը 2 ամիս հետո զորացրվելու էր, բայց ողբերգությունը չոքեց թե՛ իմ, թե՛ ևս 3 ծնողների դուռը:
Անպատասխանատու սպաների պատճառով ողբերգական ավտովթարը անդառնալի կորուստ տվեց թե՛ մեր ընտանիքին, թե՛ մյուս զոհվածների հարազատներին:
Փոքր տղաս՝ 19-ամյա Նարեկը, ծառայում է այն զորամասում, որտեղ Հրանտս էր ծառայում: Այդ չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ տղայիս ծննդյան օրը ու հիմա եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Նարեկին 10-օրյա արձակուրդ են տվել: Մենք որպես ծնողներ պատրաստ ենք մեր կյանքը տալ, եթե նորից պատերազմ լինի, մեր սահմաններն անառիկ պահելու համար մենք և հիմա արդեն մեր միակ հույսը՝ Նարեկը, պատրաստ ենք մեկնել կռվի դաշտ:
Կարճատև արձակուրդային օրը լրացել է ու հիմա Նարեկը պետք է մեկնի ծառայությունը շարունակելու այն զորամասում, որտեղ առաջին իսկ օրվանից եղել է Հրանտիս հետ:
Հարգելի Ն. Փաշինյան, հարգելի Ն. Տոնոյան, մենք լսել ենք, որ կա հնարավորություն, որպեսզի տղայիս ծառայությունը համարվի ավարտված և նրան զորացրեն:
Դուք պատկերացնում եք փոքր տղայիս հոգեբանական վիճակը. նա պետք է ծառայությունը կատարի այն զորամասւոմ, որտեղ եղբայրն է մահացել: Պետք է տեսնի այն սպաներին, որոնց անպատասխանատու (ոչ բոլորի) արարքի հետևանքով զոհվեցին զինվորները, այդ թվում՝ մեր որդին:
Խնդրում ենք Ձեզ, որպեսզի ականջալուր լինեք մեր խնդրանքին և մեր տան՝ արդեն միակ հույսին, միակ ճրագին թողնեք մեզ հետ»:
Ֆոտոլրագրողի հետ զրուցում զոհված զինվորի հարևաններն ասում էին. «Ճիշտն ասած, մենք զարմացանք, թե Նարեկին ինչպես տարան բանակ, երբ նա համարվում էր ծառայության համար ոչ պիտանի: Նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, սակայն թե՛ նա, թե՛ նրա ծնողները դեմ են եղել Նարեկին բանակից ազատելուն ու ասում էին՝ ցանկացած հայ տղա պետք է ծառայի ու հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարի:
Այս դեպքից հետո մենք շատ լավ գիտենք, որ Նարեկը, ով ավելի շատ է կապված եղել եղբոր հետ, քան ծնողների, ծայրահեղ քայլերի կդիմի: Ու դրա ողջ պատասխանատվությունը ընկնելու է Պաշտպանության նախարարության վրա:
Գոնե այս դեպքում մի թողեք էդ ընտանիքի վերջին ծուխը մարի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծնողները իրենց շնորհակալությունն են հայտնում Կապանի զորամասի զինվորական անձնակազմին, Երևան քաղաքի Շահումյանի զինկոնի տեղակալ Արման Բաբայանին՝ իրենց մարդկային բարձր վերաբերմունքի ու ունեցած մարդկային բարձր հատկանիշների համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի և ՊՆ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի արձագանքը չի ուշանա և այն կլինի դրական:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել էր, կային մի քանի վիրավորներ։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։
Զինվորներից երկուսը տեղում էին մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
16:19 09-11-2018
Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին