211652_close_icon
views-count2244 դիտում article-date 22:21 31-03-2014

Բրիտանացի 2֊ամյա տղան փրկել է մոր կյանքը

Մեծ Բրիտանիայում 2֊ամյա տղան փրկել է մոր կյանքը։ Նա կարողացել է զանգել 999 փրկարար ծառայություն, երբ մայր հանկարծակի ուշագնաց ընկել է։ Ինչպես պատմում են ծառայության օպերարտորները, փոքրիկն ասել է․ « Մայրիկը գետնին է և քնած»։ Նրանց հաջողվել է ճշտել զանագահարողի հասցեն, քանի որ երեխան լսափողը վայր չի դրել՝ պարբերաբար օպերետորին ասելով «բարև»։ Ռայլի Ուորդի զանգից հետո Լեսթերշիր կոմսության Բարոու քաղաքում գտնվող Դանա Հենրիի տուն պարամեդիկներ են ուղարկվել։ Նրանք կնոջն անգիտակից վիճակում են գտել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան շտապ օպերացիա է արվել․ նրա մոտ թրոմբ էր առաջացել, որի հետևանքով ձվարանից արյունահոսություն էր սկսվել։ Երբ Դանա Հենրին առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից, նրա տուն փրկարար ծառայության աշխատակիցներ են եկել, ովքեր Ռայլիին խիզախության համար պարգև են հանձնել։

Նմանատիպ նյութեր