211652_close_icon
views-count46395 դիտում article-date 13:03 21-03-2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 2,5-ամյա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել Շիրակի մարզի գումարտակի պարեկների ու Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բժիշկների շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Մուրադյանն ու Մնացական Դավթյանը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ  նրանց է մոտեցել Audi A4 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ իր կինն ու 2,5 տարեկան տղան գնտվում են ավտոմեքենայում, և երեխան ծայրահեղ ծանր վիճակում է, ջերմում է, առաջացել են շնչառական խնդիրներ։ Եվ քանի որ ինքը լարված է, դժվարությամբ է ավտոմքենան վարում։ Եվ խնդրել է պարեկներին, որպեսզի երեխային տեղափոխեն հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Ս․ Մուրադյանն ու Մ․ Դավթյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով մորն ու երեխային տեղափոխում են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ էլ բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանն ու մարդ լինելու կոչմանը, տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում երեխային։

Այս պահին էլ պատրաստվում են երեխային շտապօգնության ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրը իր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էր ուղղում պարեկներին ու բժիշկներին, ասելով․ «Ճիշտ էր, որ մոտեցանք պարեկներին։ Թե չէ ես բավականին լարված էի մեքենան վարում։ Ամեն վայրկյան մտածում էի՝ շուտ երեխայիս հասցնեմ հիվանդանոց։ Լարվածության հետևանքով մարմնովս դող էր անցնում։ Լավ էր՝ Սայաթ-Նովա փողոցում տեսա պարեկների ավտոմեքենան, որ մեզ հանդիպակաց էր գտնվում, մոտեցա ու խնդրեցի։ Եվ նրանք օգնեցին, կնոջս ու երեխայիս այդ 3,5 կմ-անոց ճանապարհն ապահով հասցրեցին հիվանդանոց։ Թե չէ՝ չեմ պատկերացնում, թե ես ինչպես ու երբ կհասնեի հիվանդանոց։ Իսկ ամեն վայրկյանը թանկ էր։ Հիվանդանոցում էլ իրենց բարձրության վրա գտնվեցին բժիշկները։ Հիմա սպասում ենք, որ երեխային կտեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը»։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր