6281 դիտում
10:22 01-04-2014
Հովհաննես Հալաջյանից պահանջում են թողնել եկեղեցին, հանձնել կնիքն ու փաստաթղթերը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվեց հայկական բողոքական եկեղեցին, ավելի շուտ, այդ եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես Հալաջյանը: Այս եկեղեցին վերջին մեկ տարում սիրիահայերին մարդասիրական օգնություն էր ցուցաբերում՝ ստանում էր արտասահմանյան բարեգործներից գումարներ և բաժանում էր դրանք Հայաստանում գտնվող մոտ 160 սիրիահայ փախստականների: Այս բարեգործական գումարները, մեր տեղեկություններով, մեկ տարում շուրջ 40 հազար դոլար են կազմել: Սակայն փետրվար ամսին ամերիկյան բարեգործը՝ Մայք Յուսսեֆյանը, ով հավաքում էր սիրիահայերի համար գումարները և ուղարկում էր բողոքական եկեղեցուն, Երևանից տեղեկություն է ստացել այն մասին, որ փողն ընդամենը մի երկու ամիս է բաժանվել սիրիահայերին, իսկ հետո օգնության տրամադրումը պարզապես դադարեցվել է:
Երևանյան աղբյուրը բարերարին հայտնել է նաև, որ Հովհաննես Հալաջյանը կեղծ հաշվետվություն է ներկայացրել իրեն, որ նա մի քանի անգամ պատճենահանել է օգնություն ստացած սիրիահայերի առաջին ամսվա ցուցակը և ուղարկել է այն իբրև նոր գումարների բաժանման ապացույց: Սակայն իրականում հաջորդ ամիսներին նա փող չի բաժանել, իսկ ստացված միջոցները յուրացրել է: Ամերիկյան բարեգործը նամակ է գրել սփյուռքի նախարարություն, նաև ՀՀ դատախազություն, խնդրելով պարզել իրողությունը, և եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել հոգևոր հովվին:
Բանը հասնում է նրան, որ Հալաջյանից պահանջում են թողնել եկեղեցին, հանձնել կնիքն ու փաստաթղթերը, սակայն վերջինս չի ենթարկվում այս հրահանգին, վստահեցնելով, որ իրեն զրպարտել են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
16:37 04-12-2023
Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ
3148 դիտում
20:35 09-07-2020
Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
862 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան