211652_close_icon
views-count2097 դիտում article-date 13:42 01-04-2014

Հայերը բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները բոյկոտել են Սիրիայի Քեսաբ քաղաքում թուրքերի աջակցությամբ հայերի վրա իրականացված հարձակումը: Այս մասին գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1608]Ermenihaber.am[/url]-ը: Ցուցարարներից Էդգար Գրիգը ասել է. «Մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել այս հանցագործության վրա: Այդ պատճառով մենք Մոսկվայի քաղաքապետարան դիմում ենք ներկայացրել, որպեսզի թույլտվություն ստանանք ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու համար»: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1608]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր