211652_close_icon
views-count1499 դիտում article-date 16:37 01-04-2014

Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են անցկացվելու

Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում ՀՀ Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերը շուրջօրյա հանրահավաքներ են կազմակերպելու: Այս մասին այսօր Աժ-ում 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Կարեւոր չէ, թե ով որտեղ է կանգնելու ու ով ինչ է խոսելու կամ ովքեր են ներկա լինելու: Կարեւորն այն է, որ միացյալ հավաքվելու են»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, դեռ իրազեկման դիմում չեն ներկայացրել քաղաքապետարան: Ավելին, այդ ընթացքում մարզերում հանրահավաքի իրազեկման միջոցառումներ են կազմակերպելու: Նշեց նաև, որ երկար ժամանակ է, ինչ աշխատում են անվստահություն հայտնելու նախագծի ու առաջնահերթ գործողությունների փաթեթը մշակելու վրա եւ ավելացրեց. «Այդ աշխատանքները կավարտվեն գալիք շաբաթվա սկզբին»: Ավելացրեց նաեւ, որ հավատում է ժողովրդի իմաստությանը, որ միավորվելով՝ առանց ցնցումների, նորմալ գործընթացով հնարավոր է հասնել հարցերի լուծման:

Նմանատիպ նյութեր