211652_close_icon
views-count3324 դիտում article-date 19:57 01-04-2014

ՄԻՊ-ը հրապարակել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խնդիրներն ու նպատակներն են էներգետիկայի և էներգասպառման բնագավառում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը, ընդերքoգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը, ընդերքի oգտագործման տրամադրման ապահովումը, oգտակար հանածոների ողջամիտ oգտագործման, ուuումնաuիրման և հանքարդյունահանման արդյունավետ իրականացմանը նպաuտելը, ընդերքի oգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահuկողության ապահովումը և այլն: 2013 թվականին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցած ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն ոչ սպառիչ: Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները • Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին: • Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար: • Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ: • Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում: Արձանագրված դրական զարգացումները • 2013 թվականին ՀՀ էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: • 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ: Ընդհանուր վերլուծություն Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին: 2013 թվականի ընթացքում Նախարարությունը ընդերքօգտագործողների կողմից բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի խախտման վերաբերյալ ստացել է թվով 30 բողոք՝ 19 կազմակերպությունների և երկու ֆիզիկական անձանց վերաբերյալ: Ստացած բողոքների վերաբերյալ իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք թույլ են տվել «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, ենթարկվել են վարչական պատասխանատվության` տուգանքի տեսքով: Թույլ տված խախտումները վերացնելու համար ընդերքօգտագործող կազմակերպություններին տրվել են հանձնարարական-ծանուցումներ` 90-օրյա ժամկետում կատարված խախտումները վերացնելու համար: Նախարարության իրականացրած դիտարկումների արդյունքում նույնպես հայտնաբերվել են ընդերքօգտագործողների կողմից բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի խախտումներ, իսկ դրանք կատարած կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ, ինչպես նաև նյութեր են ներկայացվել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Միևնույն ժամանակ 2013 թվականի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգի իրականացման հետ կապված խախտումներ չեն արձանագրվել: Ստուգումների ընթացքում, մասնավորապես հայտնաբերվել են «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքի հետևյալ խախտումները. չի իրականացվել ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովում, ընդերքօգտագործման աշխատանքներն իրականացում` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի, իրականացվել է ընդերքօգտագործում առանց ընդերքօգտագործման իրավունքի, աշխատանքներն իրականացվել են օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին հակառակ, չեն ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը և այլն: Հատկանշական է, որ 2012 թվականի ընթացքում դիմում-բողոքների հիման վրա Նախարարությունում հարուցվել էր շուրջ 8 վարչական վարույթ: Դիմում- բողոքների քանակային ավելացումը վկայում է Նախարարության նկատմամբ հասարակության վստահության բարձրացման մասին: Սակայն գտնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն դիտարկումների հաճախականությունը ավելացնելու ուղղությամբ՝ նշված ոլորտում թեկուզև քանակապես ոչ շատ, սակայն դեռևս առկա խնդիրները վերացնելու համար: Նախարարության աշխատակազմի Ընդերքի պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) կանոնադրության համաձայն` Տեսչության նպատակը և խնդիրն է, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնելու միջոցով ապահովել իրավախախտումների, այդ թվում` նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտումը, կանխարգելումը և բացահայտված իրավախախտումների վերացումը: Անհրաժեշտ է համապատասխան վերահսկողություն իրականացնելու միջոցով բարձրացնել նմանօրինակ իրավախախտումների կանխարգելման ցուցանիշը: Միևնույն ժամանակ, ողջունելի է Նախարարության կողմից ՀՀ էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետ իրականացումը, ինչի արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար, կոնկրետ ժամկետներով, տրվել են կարգադրագրեր, միջոցառումների կատարման նկատմամբ իրականացվել է մշտական վերահսկողություն, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար: «Հանքահանման թափոններե և «պոչանքների արտանետումներե հասկացությունների օրենսդրորեն ձևակերպման բացակայության պատճառով բացակայում է վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացման և փոխադրման հստակ իրավական կարգավորումը, ինչը ստեղծում է դրանք հանրության համար վտանգավոր ճանապարհով իրացնելու իրական վտանգ: Մասնավորապես, «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքով սահմանված չեն «հանքահանման թափոններե և «պոչանքների արտանետումներե եզրույթները, որի հետևանքով այս թափոնները դուրս են մնում համապատասխան իրավական կարգավորումից: Բացի այդ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասինե ՀՀ օրենքով (նաև` Կառավարության` սույն ոլորտը կարգավորող որոշումներով) նախատեսված չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշներ, այլ ներկայացված են միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացակարգերը: Մինչդեռ, առանց գիտականորեն հիմնավորված և իրավական ակտի ուժով հստակեցված ազդեցության գնահատականի, հնարավոր չէ կատարել պատշաճ և վստահելի փորձաքննություն: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքը փորձագիտական նշանակություն և արժեք ունեցող փաստաթուղթ է, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքում տրված փաստաթուղթը` վարչական ակտ: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման հստակ չափանիշների սահմանումը դուրս է Նախարարության իրավասության շրջանակներից, միևնույնն է, որպես ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող և շահագրգիռ մարմին՝ Նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեր՝ ուղղված վերոհիշյալ փորձաքննությունների նորմատիվ իրավական չափանիշների սահմանը: Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ: Նախարարությունը 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացրել է ռիսկի վրա հիմնված 88 ստուգում, իսկ ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մասնաճյուղերում, նրանց կողմից շահագործվող էներգատեղակայանքներում կատարվել են ռիսկի վրա հիմնված թվով 67 տեխնիկական ստուգումներ` հիմք ընդունելով 06.12.2012թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված N1568-Ն և N1569-Ն որոշումները: 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ: Խախտում կատարած կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ, ընկերություններին՝ թույլ տված խախտումները վերացնելու համար տրվել են հանձնարարական-ծանուցումներ` 90-օրյա ժամկետում խախտումները վերացնելու համար: Պաշտպանի կողմից նախկինում որպես դրական զարգացում արձանագրվել էր 2012 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված N1568-Ն և N1569-Ն որոշումները: Այդ որոշումների հիման վրա էլ հնարավոր դարձավ իրականացնել ռիսկայնության գնահատման գործընթացը: Սակայն գործնականում այն կիրառելու արդյունքում պարզ է դարձել, որ առաջացել է անհրաժեշտություն՝ սահմանելու ռիսկայնության գնահատման ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ, քանի որ ներկայում գործող ստուգաթերթերով ստուգումների իրականացումը ոչ միշտ է ճշգրիտ արտացոլում ռիսկայնության իրական աստիճանը: Նշվածը իրագործելու համար հարկավոր է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել Կառավարության նշյալ որոշման մեջ: Նախարարությունը ցուցաբերել է նախաձեռնողականություն՝ մշակելու «ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 6-ի` «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասինե թիվ 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ համապատասխան ստուգաթերթերում անհրաժեշտ է ներառել ստուգման ենթակա էներգատեղակայանքների տեխնիկական վիճակն ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջները, որոնք կհստակեցնեն ռիսկայնության գնահատման գործընթացը: Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում: 2013 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի են ունեցել «Ընդերքօգտագործման ոլորտում տեղ գտած առկա խնդիրներըե թեմայով խորհրդարանական լսումներ՝ ընդերքօգտագործողների, հասարակական կազմակերպությունների, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ-ի երկրաբանական ինստիտուտի, Օրհուսի կենտրոնի ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ: Սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2013 թվականի ընթացքում Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ քննարկում: Հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով և հաշվի առնելով, որ Նախարարության կողմից կարգավորվող մի շարք խնդիրներ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտ է հանրային քննարկումներ ավելի հաճախակի դարձնել, ինչը կնպաստի Նախարարության գործունեության թափանցիկությանը: Առաջարկություններ • Սահմանել խիստ հսկողություն ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի և էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերի և իրավական այլ ակտերի պահպանման նկատմամբ: • Մշակել համապատասխան օրենքի նախագիծ՝ վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացման և փոխադրման ոլորտում օրենսդրական բացերի լրացման նպատակով, մասնավորապես՝ նախատեսելով «Հանքահանման թափոններե և «պոչանքների արտանետումներե հասկացությունները: • Օրենսդրորեն սահմանել ռիսկայնության գնահատման ավելի ճշգրիտ բնութագրող տեխնիկական նորմերի պահանջներ: • Պարբերաբար կազմակերպել և իրականացնել ոլորտին վերաբերող խնդրահարույց հարցերի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Նմանատիպ նյութեր