1232 դիտում
21:34 17-02-2016
Վարչապետին է ներկայացվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2015թ. աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցման ծրագրի ֆինանսավորումը։ Համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի, վերոնշյալ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 24 ամսում:
Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման նպատակով ստորագրված վարկային համաձայնագրերի շրջանակներում ներգրավվել է շուրջ 178 մլն եվրո։ Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից։ Ըստ Է. Զախարյանի՝ մեկնարկել են նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգերի և սարքավորումների համալիր զննման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016թ. սեպտեմբերին:
Նախարար Զախարյանն անդրադառնալով Հայաստանի Հանրապեության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված համաձայնագրին, նշել է, որ 8.55 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» իրականացման նպատակով մեկնարկել են մերձատար ճանապարհի և հորատման հարթակի շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ըստ ընդունված ժամանակացույցի: Նեղ հորատանցքերի փորման համար հայտարարվել է մրցույթ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել նախարարության կատարած աշխատանքը, կարևորել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումը և հորդորել հետևողական լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Նմանատիպ նյութեր
1627 դիտում
18:42 28-03-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար անձնակազմի հետ
3324 դիտում
19:57 01-04-2014
ՄԻՊ-ը հրապարակել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը
1361 դիտում
22:44 19-02-2016
Վարչապետին է ներկայացվել տրանսպորտի և կապի նախարարության 2015թ. աշխատանքները
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են