211652_close_icon
views-count2263 դիտում article-date 20:26 01-04-2014

Քիմ Քարդաշյանն ու սև մածունը. տեսանյութ

Օրվա, շաբաթվա, ամսվա ու առայժմ տարվա ամենաստացված ու ամենա քննարկված Լյա-լյա-ֆան է: Մտացրված պաշտոնյան երգեց ու արժանացավ համացանցի ուշադրությանը: Ապրիլմեկյան անակնկալ: Օրվա վիդեոն Ուրգանդի հաղորդումն է: Հյուրն ու զրույցը, անսպասելի ու անկրկնելի պատասխաններ, հավաքվեք ու լսեք կամ ավելի ստույգ դիտեք Մոնիկային: Օրվա ֆոտոն Երևանի խանութների պատերին է: Գոնե այսօր կարելի է տոնական տրամադրությամբ շրջել: Կամ հեռու մնալ այս խանութից: Օրվա լուրը բարի է, Վանաձորի ծննդկաններից մեկը միանգամից 7 երեխա է ունեցել: Մի շտապեք զարմանալ ու ցնծալ, կատակ է` ապրիլմեկյան շարքից: Օրվա մարդը Խորեն Աբրահամյանն է: Ապրիլի 1-ը նրա ծննդյան օրն է: Դերասանը նաև անսպառ հումորի տեր մարդ էր: Օրվա անեկդոտը գյումրեցիններին է: Նրանք այդպես էլ իրենց տեղը չզիջեցին մյուս քաղաքներին: Գյումրվա առոգանությամբ ու սրամտությամբ` արհեստների ու ավեստների քաղաքը գլխավորում է ամենահումորայինների ցուցակը: Օրվա միտքը Քիմ Քարդաշյանինն է: Նա հայտարարել է, որ ուղևորվում է հայրենիք, ամուսնու հետ: Նա ցանկանում է տեսնել Գառնի-Գեղարդը, լինել հայկական փաբերում ու Սևանում լողալ` անկախ եղանակից: Օրվա մթերքը մածունն էլ, այն էլ` սև: Հայաստանն էլ պատրաստվում է եռապատկել սև մածունի արտահանումը աֆրիկյան երկրներ, ընդ որում, բարձր գներով: Օրվա նախագիծն ԱրմՔոմեդին է, մենք չենք որոշել: Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն է խորհուրդ տալիս, տղաների սարկազմն է, որ ստիպում է ռեժիսորին հայկական հեռուստատեսություն նայել: Օրվա հյուրն էլ նրանք են: Երեկոյան հաղորդմանը պատրաստվելով ու սպասելով` երիտասարդները շտապում են հիշել քաղաքական գործիչներին ու Եվրոպային, Մհերն էլ պոլիտկոռեկտ ռեպորտաժ կպատրաստի: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25368]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր