2451 դիտում
11:16 05-04-2014
ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Այս պահին ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է: «Սա մի ընդունեք որպես կատակ: Շրջանառվող անունները, իսկ դրանք տասնյակներով են, այնքան են կռվել իրար հետ, որ եթե հրեշտակի թևերով էլ գան, չեն կարող մեկը մյուսի համար ընդունելի լինել:
Եվ ահա, որպեսզի ինչուներն ու հարցադրումները դուրս գան մեջտեղից, որոշեցինք հանդես գալ առաջարկելով Քիմ Քարդաշյանին բերել վարչապետ: Նախ` լիքը փող ունի (ինչո՞վ է պակաս Իվանիշվիլուց), և ապա ո՞ր նախարարին մի հատ ժպտա, որ սա աստղերը չիջեցնի երկնքից, ո՞ր օլիգարխին աչքով անի, որ նա իր մուծելիք հարկերը չկրկնապատկի, Հայաստանի ո՞ր մարզ գնա, որ քար ու քռի միջին աղբյուր չբխի, ի՞նչ Պուտին, ի՞նչ Մեդվեդև կդիմակայեն նրա աչքերի կայծակներին: Այնպես որ, մեզ սկզբում պետք է հարմարվել Քարդաշյանի ներկայությանը, հետո ամեն ինչ լավ կլինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
20:26 01-04-2014
Քիմ Քարդաշյանն ու սև մածունը. տեսանյութ
2877 դիտում
20:14 08-12-2014
Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվո՞ւմ է
Այս բաժնից
754 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
892 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ