211652_close_icon
views-count2934 դիտում article-date 20:14 08-12-2014

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվո՞ւմ է

Մամուլում հաճախ է հայտնվում Քենի Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին տեղեկատվություն: Ընտանիքին մոտ կանգնած գաղտնի աղբյուրները նշում են, որ Քարդաշյանի եւ Ուեսթի կյանքում ամեն ինչ հարթ չէ: Ամսագրերից մեկն էլ գրել է, թե ունի նրանց ապահարզանի փաստաթղթերի լուսանկարները: Հայտնի է, որ Քարդաշյանն այցելել է մի իրավաբանի, իսկ թե ինչ նպատակով` դեռ պարզ չէ: Ուեսթի խորթ եղբայրն էլ հայտարարել է, թե վերջինս չափից շատ է կառավարում Քիմին եւ ցանկանում է, որ նա թողնի կարիերան: Քարդաշյանն էլ չի ցանկանում Ուեսթի հետ Լոս Անջելեսից տեղափոխվել ավելի հանգիստ վայր եւ թողնել քաղաքի ամենահայտնի ընտանիքներից մեկի կոչումը: Սակայն օրեր առաջ Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ զույգը չի վիճում եւ ընտանիքում ամեն ինչ կարգին է:

Նմանատիպ նյութեր