211652_close_icon
views-count1690 դիտում article-date 09:53 02-04-2014

ՀՀ Վերահսկիչ պալատը գերատեսչություններում կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել։ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը։ ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին՝ 47.1 տոկոսը։ Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր