7352 դիտում
10:09 02-04-2014
Օպերատիվ ծառայությունների՝ ճիշտ ժամանակին գործելու արդյունքում 25-ամյա երիտասարդը փրկվեց մահվան ճիրաններից
Այսօր՝ ապրիլի 2-ին, հրշեջների օպերատիվ և ճիշտ աշխատանքի արդյունքում Երևանում փրկվել է 25-ամյա երիտասարդ տղայի կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցի թիվ 125 շենքի 4/1 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Օպերատիվորեն նշված հասցե ժամանած 1-04 ծառայության և թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը, այլ ելք չունենալով, ջարդելու միջոցով բացելով տան դուռը, խոհանցի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել են 25-ամյա Գրիգոր Անդրեասյանին, ով շտապօգնության աշխատակիցների կողմից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տղան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երիտասարդն այդ վիճակում հայտնվել է գազի արտահոսք հետևանքով, և եթե տղայի հայրը ժամանակին չահազանգեր և օպերատիվ չգործեին ոստիկանության, շտապ օգնության, փրկարար ծառայության և 1-04 գազի ծառայության խմբերը, ապա հնարավոր էր՝ դեպքը ողբերգական ավարտ ունենար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան