211652_close_icon
views-count1848 դիտում article-date 16:44 02-04-2014

Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով

Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով: «Autism speaks» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ՝ մասնավորապես նախորդ տարի աշխարհի 101 երկրների 1350 քաղաքներ այսկերպ են նշել Աուտիզմի խնդրի իրազեկման միջազգային օրը: Այսպիսով, Երևանը ևս ընդգրկվեց խորհրդանշական ակցիայի մասնակից քաղաքների շարքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր