211652_close_icon
views-count1519 դիտում article-date 13:16 23-10-2015

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով

Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ից մինչև 21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը: Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Նմանատիպ նյութեր