29369 դիտում
18:19 02-04-2014
Երևանում ինքնահրկիզվել է մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (լրացված)
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում մի քաղաքացի ինքնահրկիզվել է:
Կատարվածի մասին քաղաքացիներն ահազնագել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկացրել են շտապօգնություն: Այս պահին ժամանած բժիշկները փորձում են նրան օգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդնանոց
Նշված վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, ովքեր փորձում են պարզել դեպքի հանգամանքներն ու ինքնահրկիզված անձի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնահրկիզված քաղաքացին տղամարդ է, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխեց Այրվածքաբանական ինստիտուտ:
* * *
20:00
Քիչ առաչ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 44-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Ա. Մարտիրոսյանը ծայրահեղ այդ քայլին դիմել է , քանի որ աղջիկն ունի առողջական խնդիրներ և ինքը չի կարողանում հոգալ այդ խնդիրները: