211652_close_icon
views-count1661 դիտում article-date 11:37 03-04-2014

Ճապոնիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսարևելյան մասում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել, փոխանցում է ITAR-TASS-ը։ Էպիկենտրոնը գտնվել է Իվատե նահանգում, հիպոկենտրոնը՝ 70 կմ խորության վրա։ Ներկայումս Չիլիում գրանցված 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքում ցունամիի վտանգ է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր