211652_close_icon
views-count1581 դիտում article-date 14:09 03-04-2014

«Կոկա-Կոլայի» շիշ` հարմարեցված ծխամորճի՞

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի սկզբնամասում գտնվող հայկական տառերի հուշահամալիրի մոտից, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտեմ Բ.-ին` նրան պատկանող «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, 1992 թ. ծնված Կարեն Խ.-ին և 1979 թ. ծնված Էդիկ Բ.-ին: Խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է «Կոկա-Կոլայի» 0.5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` հարմարեցված ծխամորճի, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկից` «Ախթամարի» ծխախոտատուփ, որի մեջ առկա էր 1.7 գ կանեփի մանրացրած զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր