211652_close_icon
views-count3955 դիտում article-date 17:58 03-04-2014

Մի անցեք բարոյականության սահմանը, այն հաստատ Ձեզ ռեյտինգ չի բերի

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել , որում ասվում է. «Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եվ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել: Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով»: Արգամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Նշենք, որ Էլեկտրոնային լրատվամիջոցները այսօր հաղորդել էին. որ «Օրեր առաջ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Գևորիկը, որն առավել հայտնի է որպես «Օշականցի Գևորիկ»: Տեղեկությունների համաձայն, Գևորիկը և «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոյի) եղբորորդին Երևանի ռեստորաններից մեկում, որը գտնվում է «Երրորդ մասում», անհայտ անձանց հետ վիճաբանել են, ինչը վերածվել է քաշքշուկի: Պզոյի եղբորորդին փախել է, իսկ Գևորիկին ծեծի են ենթարկել: Վերջինիս վնասվածքներով տեղափոխել են իր՝ Օշականում գտնվող տուն: Լուրեր էին պտտվում, որ ռեստորանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին»:

Նմանատիպ նյութեր