211652_close_icon
views-count1022 դիտում article-date 10:25 11-06-2020

Իրար չհարգելը, իրար նկատմամբ նրբանկատ չլինելը հաստատ դրական արդյունքների չի բերի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե խոսքը «հայացքների» մասին է, ապա իմ «հայացքը» հետևյալն է. ես կողմ եմ, որ մարդիկ իրար նկատմամբ լինեն բարի ու նրբանկատ: Մանավանդ՝ մեկ ազգի և մեկ պետության ներկայացուցիչները: Մանավանդ՝ այս բարդ իրավիճակում: «Քաղաքական» մարդիկ դատողություններ են անում ամիսների, լավագույն դեպքում՝ 1-2 տարվա կտրվածքով՝ «այս պահին իմ սիրելի (ատելի) մարդկանց խումբը իշխանության գլխին է, լավ կլինի, որ այդ խումբը մնա (գնա)»: Ես փորձում եմ հայացք գցել նախորդ 30 և հաջորդ՝ առնվազն 30 տարիների վրա՝ ի՞նչն է կարևոր այդ տեսանկյունից, և ի՞նչն է մոռացվելու 1-2 օրից, կամ 1-2 ամսից: Հիմա մենք հիշո՞ւմ ենք, չէ՞, որ Շուշին և Քարվաճառն ազատագրել ենք, իսկ Շահումյանն ու Արծվաշենը կորցրել: Թե ինչ էր ասում այս կամ այն քաղաքական գործիչը 20 կամ 30 տարի առաջ, դա, ավելի շուտ, պատմաբանների խնդիրն է: Եվ հիմա էլ ես փորձում եմ հաշվարկել, թե ինչից ենք մենք շահելու, իսկ ինչն է բերելու կորուստների: Ճիշտ եմ հաշվարկում, թե սխալ՝ դժվար է ասել, բայց իրար չհարգելը, իրար նկատմամբ նրբանկատ չլինելը հաստատ դրական արդյունքների չի բերի: ․․․Ես չեմ կարող «քաղաքական հայացքներից» ելնելով, չցանկանալ, որ կառավարությունը օր առաջ կարողանա կորոնավիրուսի դեմն առնել: Ի՞նչ է, ստացվում է՝ որքան շատ մարդ հիվանդանա և մահանա, այնքան լա՞վ՝ միայն թե հնարավորություն լինի իշխանության հասցեին վատ բառե՞ր ասելու: Ես չեմ կարող նույն «հայացքներից» դրդված պնդել, որ կառավարությունն այս ամիսներին «արել է ամեն հնարավորը», և խնդիրները պայմանավորված են զուտ «ժողովրդի գիտակցական մակարդակով»: Ենթադրում եմ, որ այդ իմաստով ես ընդհանրապես «քաղաքական հայացքներ» չունեմ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր