211652_close_icon
views-count13048 դիտում article-date 21:57 03-04-2014

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում, մարդատար «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվելով հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ 41-ամյա Գարեգին Գասպարյանը վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 0912 Լ համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, Ծովինար լճակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջվելով հայտնվել գնացքի գծերի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ՃՈ աշխատակիցների և քաղաքացների օգնությամբ ավտոմեքենան հատուկ ճոպանների օգտագործմամբ հեռացրեցին գնացքի գծերից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություներով նշված ավտոմեքենան սպասարկում է թիվ 205 երթուղին, որը էրեբունի զանգվածից գնում է մինչև Նորակերտ գյուղ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր