2847 դիտում
10:53 05-04-2014
ԲՀԿ նախագահն արձագանքել է կառավարության հրաժարականին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով վարչապետի հրաժարականի կապակցությամբ երեկ ԱԺ-ում հանդիպեց Հովիկ Աբրահամյանին, իսկ ավելի ուշ Բաղրամյան 26-ում՝ նախագահ Սերժ Սարգսյանին, «Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, հարցազրույց է տվել, որում անդրադարձել է կառավարության հրաժարականին, նա, մասնավորապես նշել է, որ երբեք խնդիր չի դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել ևս՝ Տիգրան Սարգսյանին, և երբեք էլ որևէ հարց չի անձնավորել:
Հարցին՝ որ՞ն է ստեղծված պայմաններում ԲՀԿ-ի դերակատարումը, նա պատասխանել է. «Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձևավորվել, և արդեն բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկած խնդիրները լուծվե՞լ են. իհարկե՝ ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը:
Այս պայմաններում ես կարևորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումները և ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների և կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, և այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված և հաշվարկված որոշումներ, և ամենակարևորը` հասկանալի և բաց լինել ժողովրդի համար»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8115 դիտում
15:03 17-09-2021
«ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա». Ծառուկյանը՝ կառավարության հրաժարականին հասնելու պրոցեսների մասին. News.am
1331 դիտում
13:18 17-09-2019
ԲՀԿ-ն դժվարանում է գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին