211652_close_icon
views-count1718 դիտում article-date 21:43 06-11-2015

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԲՀԿ Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Երեւանի ԲՀԿ խորհրդի անդամների եւ բնակիչների հետ

Այսօր` նոյեմբերի 6-ին, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԲՀԿ Վարդենիսի, Մարտունու, Գավառի, իսկ օրվա երկրորդ կեսին՝ Երեւանի Նուբարաշեն եւ Նոր Նորք համայնքների ԲՀԿ խորհրդի անդամների եւ բնակիչների հետ։ ԲՀԿ ներկայացուցիչների քարոզչական խմբերը հանրությանը ներկայացրել են սահմանադրական առաջարկվող փոփոխություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին։ Մասնավորապես, հանրությանը հետաքրքրում էին քաղաքական մենաշնորհի, ընտրությունների երկրորդ փուլի, արդարադատության համակարգի, ինչպես նաեւ՝ ընդդիմության լիազորություններին առնչվող հարցեր։ ԲՀԿ պատասխանատուները ներկայացրել են նաեւ կուսակցության դիրքորոշումը երկրի սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների վերաբերյալ։ [b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր