1455 դիտում
12:12 05-04-2014
Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինայի էներգետիկ անվտանգության զարգացմանը
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի և Եվրոպայի հետ՝ էներգամատակարարումները որպես քաղաքական զենքի կիրառում կանխելու համար: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այս մասին փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
«Փոխնախագահը շեշտել է Ուկրաինայի էներգաանվտանգության բարձրացման կարևորության մասին և խոստացել սերտորեն աշխատել Ուկրաինայի և Եվրոպայի մյուս երկրների հետ, որ ոչ մի պետություն էներգիան որպես քաղաքական զենք չօգտագործի»,- մանրամասնել են վարչակազմում:
Նշվում է, որ Բայդենը շնորհավորել է Յացենյուկին ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի տնտեսության կայունացման մասին նախնական պայմանավորվածության ձեռքբերման համար:
Նմանատիպ նյութեր
6764 դիտում
17:39 30-04-2016
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը վերաբերող հարցեր
1669 դիտում
21:32 16-07-2019
Փոխվարչապետ Ավինյանը ՄԱԿ-ում մասնակցել է էներգետիկ կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին
4751 դիտում
23:05 16-07-2018
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը
Այս բաժնից
1042 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
997 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1027 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն